Սկսվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը . Մանրամասներ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան: Նախարար Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հիշեցնենք՝ այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Հունաստանի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս