Ո՞րն է անոմալ շոգերի պատճառը. Միջազգային Փորձագետը տեղեկացնում է , կլիման արագ փոխվում է , շուտով երկրագնդի վրա շատ տարածքներ կարող են դառնալ անապատային

Մոսկվայում առաջիկա 10 տարիներում կլիման արագ կփոխվի։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, հայտնել է «Մետեո» պրոգնոստիկ կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շուվալովը։

«Նման ջերմային ալիքներ գնալով ավելի հաճախ են դիտվելու։ Այնպես որ, հաջորդ տասնամյակում անոմալ շոգեր են մեզ սպասվում »,- ասաց նա։

Հուլիսի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Կայուն էներգիայի զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, կլիմայագետ Միխայիլ Յուլկինը նշել էր , որ մարդածին ազդեցության պատճառով կլիման շատ արագ փոխվում է, ուստի հավանականությունը մեծ է , որ ապագայում Մոսկվայում կլինի մինչև 40 աստիճան տաքություն:

Նրա խոսքով, մարդու միջամտության արդյունքում երկրագնդի վրա շատ տարածքներ կարող են դառնալ անբնակելի և անապատային , ջերմոցային գազերի արտանետումների պատճառով։

Անոմալ շոգեր են սկսվել մի շարք երկրներում, որոնց դեմ, մասնավորապես, Ֆրանսիայում, Իտալիայում , Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում , Թուրքիայում , և Ռուսաստանում բնական հր-դեհներ են մոլեգնում։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ շոգ եղանակը կարող է շարունակվել մինչև Սեպտեմբերի սկիզբ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս