Հունաստանի ՊՆ- կոշտ պատասխանը Թուրքիային

Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ջերմացումից՝ որպես հիմք ներկայացնելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հեռախոսազրույցը Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակցի՝ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշվում է, թե Դենդիասը զրույցի ժամանակ տեղեկություններ է ցանկացել ստանալ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցի մանրամասների վերաբերյալ։

Թուրքական ԶԼՄ-ներում քննարկվում են նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսի հայտարարությունները։

Վերջինս հայտարարել է, որ Թուրքիայի 4-րդ (Էգեյան) բшնшկը և Թուրքիան որպես պшտերшզմի պատճառ են տեսնում այն, որ Հունաստանն Էգեյան ծովում ընդլայնում է իր տարածքային ջրերը, ինչը Հունաստանի համար ռшզմшկшն uպш ռնшլիք է։

Հունաստանի պաշտպանության նախարարը բացի այդ, կոշտ է արձագանքել թուրքական կողմի այն հայտարարություններին, թե որոշ էգեյան կզիներ պետք է զի-նшթшփվեն։

«Հունաստանն իրավունք ունի կազմակերպել իր պաշտպանությունը, քանի դեռ uպш-ռնшլիք կա։ Եթե քեզ uպш-ռնnւմ են, չես կարող զի-նшթшփվել»,-շեշտել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս