Արմեն Շհան գրում է . «Դեռ Արցախյան 44 օրյա պատ-երազմի թեժ օրերին նշել էի,որ Չինաստանը լուռ և անաղմուկ (իր հանգիստ ոճով) սատարում է Թուրքիային և Ադրբեջանին` իր լոգիստիկ խնդիրներն է լուծում ,այլընտրանք է ստեղծեւմ տարածաշրջանում Արևմուտքին և այլն։
Բայց դեռ նկատում եմ մեր հասարակությունում նրանցից անտեղի սպասումներ։ Տպավորություն է ,որ ուղղակիորեն չեն ցանկանում հասկանալ մեծ տերությունների շահերն ու քաղաքականությունը…միայն երազներ»
«Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում»։ Այս մասին ասել Է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը
էկոնոմիկայի նախարար Ջաբբարովի հետ հանդիպման ժամանակ ։
Դեսպանը նախարարին հրավիրել է չինական ներմուծման հերթական միջազգային ցուցահանդեսին ։Հանդիպման ընթացքում ընդգծվել է шզшտшգրվшծ տարածքների վերականգնմանը չինական ընկերությունների մասնակցության հնարավորությունը, քննարկվել են տնտեսական գործընկերության ամրապնդմանն ու ապրանքաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր:
Մ. Ջաբբարովն ասել է, որ ադրբեջանա-չինական միջկառավարական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովը հարթակ է հանդիսանում երկու երկրների միջև կապերի ընդլայնման համար: Ադրբեջանն ունի առևտրային ներկայացուցչություն Չինաստանում, 3 առևտրային տուն, 3 գինու տուն, 3 առևտրային ստորաբաժանում առևտրային ցանցերում:
Ադրբեջանում գործում են չինական ներդրումներով ընկերություններ, իրականացվում է հաջող ներդրումային համագործակցություն ։ Բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ արդյունաբերական ոլորտում մի շարք նախագծերի շուրջ ։
Ջաբարովը չինական ընկերություններին հրավիրել է օգտվել Ադրբեջանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրից, ներդրումներ կատարել արդյունաբերական այգիներում, այդ թվում ՝ վերջերս ստեղծված Աղդամի արդյունաբերական զբոսայգում: