Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը «շռնդալից» զբոսաշրջային նախագիծ է։
Այսօր՝ հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ամբողջ Հայաստանից որտեղից էլ նայես՝ արձանը երեւում է, ինքներդ էլ եղաք այստեղ, տեսաք, թե ինչ դիրք ունի: Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ–որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը, ամենահարմարավետը, մենք սա ամբողջ աշխարհին ենք ներկայացնելու: Արձանի ուղերձը արդեն տեղ է հասել, ամենակարեւորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել, լինի հույս, հավատ, առանց հույսի ու հավատի ոչ մի բան չի լինելու, եթե կա հավատ, հույս, ամեն ինչն էլ իրականանալի է»։ — , ասաց Գագիկ Ծառուկյանը: