Արդյո՞ք Լեդի Գագայի հագուստի ձիթենու ճյուղը հուշում էր Պուտինի նվիրած ձիթենու ճյուղերը

Դեռևս 2021-ի Հունվարի 20-ին համաշխարհային մասշտաբով նշանակալի իրադարձություններից մեկը դարձավ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը։ Այն, անկասկած, լուրջ իրադարձություն էր, և ամենակարևոր դրվագներից մեկը երդմնակալության արարողության ժամանակ աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագայի ելույթն էր, երբ վերջինս կատարեց ԱՄՆ-ի հիմներգը:

Լեդի Գագան սկшնդшլшյին արտիստ է, և իր գրեթե բոլոր ելույթները հայտնի են իրենց տшրօրինակ հագուստներով, արտասովոր արտաքին տեսքով և հատուկ սիմվոլիկա պարունակող ատրիբուտներով , որոնք ժամանակ առ ժամանակ հուշում են ապագայում կատարվող ինչ-որ բաների մասին:

Բայդենի երդմնակալության արարողության օրը, դատելով Գագայի նախկին բոլոր ելույթների չափանիշներից, բացառիկ համեստ կարելի էր համարել, իսկ ամենանշանակալին հագուստի վրայի ձիթենու ճյուղը բերանին ոսկյա աղավնին էր: Հայ օգտատերերը այդ ձիթենու ճյուղով աղավնին համեմատեցին աստվածաշնչյան Նոյան աղավնու հետ , որը ի դեպ բաց էր թողնվել Արարատ լեռան վրա հանգրվանած տապանից:

Ուշագրավ էր նաև այն, որ Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի էր ունենում Արցախյան 44-օրյա պшտերшզմից ընդամենը 2 ամիս անց , իսկ պшտերшզմի օրերին լայն շրջանառվում էր այն վարկածը , որ Լեդի Գագան իր «911» տեսահոլովակում զգուշացրել էր մեզ` հայերիս, սպասվող պшտերшզմի մասին:

«911» տեսահոլովակում օգտագործվում էր հայերեն զգուշացում բառը, որը և շատերի մոտ առաջացրել է այն տեսակետը, որ դա կապված էր հենց պшտերшզմի հետ, որը և սկսվեց Լեռնային Ղարաբաղում 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին, այսինքն` տեսահոլովակի թողարկումից հաշված օրեր անց:

Սոցցանցերում տեղ գտած վերլուծություններից էին հիմնականում սպիտակ զգեստով կինը, ով լուռ հետևում էր և, ըստ նրանց, խորհրդանշում Ռուսաստանը, իսկ նրա կողքին գտնվող տղամարդը, ում ձեռքին հովհանոց կար՝ Արևմուտքն է։ Պшտերшզմի ավարտն էլ կանխագուշակվում էր «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի օրերին, այսինքն` նոյեմբերի 1-ից հետո:

Նաև տեսահոլովակում հստակ երևում են 2 կարևոր կերպար` սև, արևելյան արտաքինով տղամարդ և սպիտակ, ռուսական ավանդական զգեստով կին, որոնք, ըստ շատերի, մարմնավորում էին Թուրքիան և Ռուսաստանը:

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԶԼՄ–ների համար արված հայտարարության ընթացքում ձիթենու ճյուղեր նվիրեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։

«Ինձնից ձախ դուք տեսնում եք մեր նվերը, որը և՛ հայ, և՛ ադրբեջանցի ընկերների համար է։ Ձիթենու ճյուղ է, որը խաղաղություն ու բարեկեցություն է խորհրդանշում։ Ես հուսով եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն և պայմաններ կստեղծեն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլերի համար», — ասաց Պուտինը՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին:

Արդյո՞ք այս անգամ էլ կապ ուներ Պուտինի ձիթենու ճյուղերը Լեդի Գագայի հագուստի ձիթենու ճյուղի հետ։ Իհարկե, ծիծաղելի կթվա, բայց դատողությունները թողնում ենք ձեզ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս