Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են թուրք-ուկրաինական հարաբերություններին առչվող բազմաթիվ հարցեր: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահականը:
Զելինսկին ընգծել է, որ Թուրքիայի ու Ուկրաինայի համագործակցությունը ռшզմшվшրшկшն է և առաջիկայում դրանք պետք ավելի խորացվեն: Կողմերը ընգծել են այ բանակցությունների կարևորությունը, որոնք միտված են թուրք-ուկրաինական նոր համաձայնագիր ստորագրելուն՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ուկրանիային ցուցաբերած աջակցությանը, Զելինսկին ասել է.
«Գնահատում ենք այն բարեկամական դիրքորոշումը, որը Թուրքիան ցուցաբերեց ռուսական шգրեuիшյի պայմաններում»: