Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թիթերի իր էջում հայտնել է, որ ընդունել է Պոլսի հայոց պատրարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և «Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ» Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: — «Է րմենիհшբեր»
Չավուշողլուն գրառման մեջ մասնավորապես նշել է. «Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է: Շարունակելու ենք հայ համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ մեր երկխոսությունը և հանդիպումները»:
Նշենք , որ Հունիսի 8-ին Սերգեյ Լավրով-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո կողմերն ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղը հարցը:
«Քննարկել ենք Հարավային Կովկասում 3+3 ձևաչափը, Ադրբեջան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը»,-ասել է Չավուշօղլուն:
Նա հերթական անգամ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միչև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրում, բխում է տարածաշրջանային երկրների շահերից: