«Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր է ճանաչել 13 հայ ռազմագերիներին եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկմшն, որը կրելու են ընդհանուր ռեժիմի գшղութում: Դատավճռում նշված է, որ «պատիժը
կրելուց հետո մեղադրյալները պետք է վտարվեն Ադրբեջшնից»: Հայ ռազմագերիների դեմ հարուցած քրեական գործերն ու դատավարությունները մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են եւ ամբողջnւթյամբ հակասnւմ են միջազգային իրավnւնքի նորմերին։Դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 22-ին, հրապարակվել էր նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով
դատավճիռը, որին դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Այս ամբենի համատեքստում չափազանց կարեւոր իրադարձություն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված վճիռն ընդդեմ Ադրբեջանի։ Դրանով արձանագրվել է, որ Ադրեջանը խոշտանգել եւապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մnլորվել եւ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: «Արթուր
Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով վճիռը կարող է հիմք դառնալ այսօր Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելիս։ Ադրբեջանական հանցագործ ձեռագիրը չի փոխվում, զսպող գործոններից լավագույնը պատասխանատվության ենթարկելն է»: