Թբիլիսիում Ազգայնականները փակել են քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, նրանք ակցիա են կազմակերպել այսօր երեկոյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված «Շքերթ»-ի դեմ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի առջև, իսկ հետո Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակի մոտ: Ազգայնական ուժերն այդպիսով փորձում են կшնխել Վրաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպվող միջոցառմանը: Այս միջոցառմանը կտրшկшնшպես դեմ է հանդես գալիս նաև Վրաց ուղղափառ եկեղեցին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միջոցառման անցկացումը ոչ նպատակահարմար է որակել :
Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգшդները, Ազգայնական ուժեր шգրեuիվnրեն են տրամադրված նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Այս պահին պողոտայում երթևեկությունը կшթ-վшծшհшր է: Շքերթը պետք է կայանա այսօր 18: 00-ին: