Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի (լուսանկարներ)

Հայկական արտադրության «Դաֆնէզարդ»-ը հայտնել է, որ համաշխարհային մեծության աստղ 50CENT ը այսուհետ կրելու է հենց «Դաֆնէզարդ»։Նկարագրության մեջ նշվում է, որ Մատանի «ՀԱՅԱ»-ն պատրաստվելու համար օգտագործվել է արծաթ, ոսկի , սև ադամանդ, դեղին ադամանդ :

Պատրաստված է մեկ օրինակ` հատուկ 50Cent-ի համար, մատանին բացառիկ է։ Այն ստանալու համար կիրառվել են ժամանակակից ոսկերչության մի շարք բացառիկ տեխնոլոգիաներ։Ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Haya փառատոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին` այս բարդ և պատասխանատու աշխատանքը վստահելու համար։

Զարդի դիզայնը Կարեն Հովհաննիսյանինն է, ոսկերիչ վարպետ` Հակոբ Ֆագեջյան:Հիշեցնենք՝ երեկ Երևանում կայացել է 50Cent-ի մեծ համերգը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս