ՀՀ դրոշը այսուհետ պետք է լինի նաև հետևյալ վարյրերում . ԱԺ-ը ընդունեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Փոխանցում է «Լուրեր»-ը:

Օրենքի համաձայն՝ նախադպրոցական և հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն գիտական, մշակութային, մարզական հաստատությունների վրա, որոնց հիմնադիրը պետությունն է, այսուհետ պետք է լինի ՀՀ դրոշը:

Բացի դրանից՝ Հանրապետության և Անկախության տոներին ՀՀ դրոշը պետք է տեղադրվի ՀՀ բնակավայրերի, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի և շինությունների վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս