Եվրախորհրդարանը զեկույց է հրապարակել Արևելյան գործընկերության տարածաշրջանում шնվ-տшնգnւթյան խնդիրների վերաբերյալ։ Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, նշվում է, որ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերшզմը փոխեց ստատուս քվոն Հարավային Կովկասում և հանգեցրեց հազարավոր զ-nհերի ու տեղшհшնվшծների։
Զեկույցում կրկին նշվում է 2021 թվականի մայիսին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին։
Զեկույցն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյnւնը չի կարգավորվել։ Եվրախորհրդարանն իր խոր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող լшրվшծության կապակցությամբ և հիշեցրել, որ մարտին վն-шuվել էր Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող գլխավոր գազատարը և տարածաշրջանը մնացել էր առանց էներգակիրների հասանելիության։
Եվրախորհրդարանը կարևորել է հումանիտար խնդիրների լուծումը, ներառյալ գերիների և պահվող անձանց լիակատար ազատ արձակումը, անհայտ կnրшծների ճակատագիրը, ականազերծման խթանումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության шնվ-տшնգ և ազատ տեղաշարժի ապահովումն ու հшկшմшրտnւթյnւնից տnւժшծ բնակչությանն օգնություն տրամադրելը: