Հայ փրկարարները գտել են Արագած լեռան վրա անհետացած ռուսին․ մանրամասներ

Հունիսի 12-ին, ժամը 15:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացին (Մ․ Կ․՝ ծնված 2002 թ․) երեք ընկերների հետ բարձրացել է Արագած լեռը, սակայն հեռացել է ընկերներից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։50-ի սահմաններում քաղաքացի Մ․ Կ․-ն հայտնաբերվել է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս