«Իրավիճակը կայուն է ՀՀ–ի և Ադրբեջանի պայմանավորվածությունների շնորհիվ». Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, թե ինչ է պետք անել իրավիճակի հետագա կարգավորման համար։Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչային։

«Այժմ հավաքական անվտ անգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայուն է Ռուսաստանի միջնորդության և ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազ ատման և սահմանագծման գործնական աշխատանք է պետք»,– ասել է Զասը:Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստ որագրվեց համատեղ հայտարարություն։

Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահ մանագծման և սահմանազ ատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս