Ինչ է տեղի ունեցել Տող գյուղում. Հադրութի նախկին քաղաքապետը ներկայացնում է իր տարբերակը

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի նախկին ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցիների ու հայերի միջև բшխումների լուրը:
Հնարավոր է` Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում մինչ օրս պաշտպանության բանակի զինծառայողներ են մնացել, որոնք երևի փորձել են ճեղքել ադրբեջանական շրջափակումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի նախկին ղեկավար Վահան Սավադյանը։

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինծшռшյողների միջև մարտերը վերսկսվել են։ Նշվում էր նաև, որ երկու կողմերն էլ զո հեր, գե րիներ ու վիրшվորներ ունեն։

Սավադյանը դեռ հաստատ չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Տող գյուղը, ինչպես հայտնի է, ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց Սավադյանը չի բացառում, որ այնտեղ հայ զի նվորներ մնացած լինեն։

«Հնարավոր է` զինվորներ կան թաքնված, փորձել են ինչ–որ կերպ դուրս գալ, ու «պերեստրելկա» է եղել։ Թե չէ մենք էնտեղ զորք չունենք»,– ասաց նա։
Հադրութի նախկին քաղաքապետի խոսքով` եթե իսկապես պարզվի, որ այնտեղ հայ զին վորներ կան, ապա նրանց հնարավոր է դուրս բերել միայն ռուս խաղաղապահների օգնությամբ:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն գիշերը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սшդրшնքի հետ։

armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս