Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ամփոփել է պաշտոնավարության 100 օրը:Մարզպետն անդրադարձել է սահմանային իրավիճակին:
«Ես վստահ եմ, որ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում: Հուսով եմ՝ դա հնարավորինս արագ տեղի կունենա, որովհետև հանրության համար էլ է շատ կարևոր իմանալ՝ վերջապես որտեղ է լինելու գիծը»,- ասել է Ղուկասյանը:
Խոսելով հայելային հետքաշման մասին, Ղուկասյանը նշել է, որ այս պահի դրությամբ շատ կարևոր է, որ սահմանը լինի հանդարտ մինչև սահմանազատման և սահմանագծման գործընթացը: