Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ստանձնել է Ղրիմում պայթյունների պատասխանատվությունը, որի հետևանքով կան զոհ և վիրավորներ

Ղրիմի Նովոֆեդորովկա բնակավայրի ռուսական «Սակի» ավիաբազայում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, 1 մարդ մահացել է։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ պայթյունների հիմնական պատճառ է հանդիսացել հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ օդանավակայանում ավիացիոն տեխնիկան չի տուժել։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում հայտնել է ռուսական 9 ինքնաթիռ ոչնչացնելու մասին, այնուհետև Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իր Facebook-ի էջում հայտնել է, որ խոսքը վերաբերում է «Սակի» ավիաբազայում ինքնաթիռների ոչնչացմանը։

Ղրիմում տեղի ունեցած պայթյուններից ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ սկսվել է Ղրիմից և կավարտվի Ղրիմի ազատագրմամբ։ Զելենսկիի խոսքով՝ այժմ հնարավոր չէ ասել, թե երբ դա տեղի կունենա, սակայն Ուկրաինան մշտապես անհրաժեշտ բաղադրիչներն է ավելացնում դրա համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս