Հայկական ավիացիայում բացվում է նոր էջ . «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել «Ֆլայ Արնայի» առաջին ինքնաթիռը

Այսօր Զվարթնոց ժամանեց Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը։ Սա սկիզբն է հայկական ավիացիայի նոր էջի, նոր որակի և նոր չափանիշների։ Այս մասին գրել է Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ շնորհավորել Էյր Արաբիայի մեր գործընկերներին, ԱՆԻՖ-ի թիմին այս մեծագույն ձեռքբերման համար։ Անխափան և անվտանգ թռիչքներ Ֆլայ Արնային։» , — նշվում է Տիգրան Ավինյանի գրառման մեջ:

Նշեք , որ 2019 թվականի Դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը ներկայանալու է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով (Fly Arna – ARmenian National Airlines):

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս