Թուրքական լիրան ընդամենը ժամերի ընթացքում փլ ուզվեց , դառնալով աշխարհում դոլարի նկատմամբ ամենաշատ արժեզրկված դրամական միավորը

Հուլիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 17․85-ի։ Զարգացող երկրների շարքում Թուրքայի ազգային արժույթն այդպիսով դարձել է դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկված դրամական միավորը։ — «Է րմենիհшբեր»

Վերջին 7 ամիսներին լիրայի արժեզրկումը կազմում է 25%։

Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ 1 եվրոյի փոխարժեքն այսօր հասել է 18․25 լիրայի։

1 գրամ ոսկին այժմ գնահատվում է 991 լիրա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:

Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս