Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ — «Է րմենիհшբեր»
Նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում «փաստել են, որ PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն- խմբ.) ու PKK-ն («Քուդիստանի բանվորական» կուսակցություն-խմբ.) կապ ունեն միմյանց հետ»։ Բացի այդ, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք իբր ահաբ-եկիչներ են, ներքաշված են ահաբ-եկչության մեջ և իրենց հանց-ավարությունը հաստատված է։
Չավուշօղլուն ԱՄՆ-ին, Ֆրանսիային և որոշ այլ երկրների մեղ-ադրել է երկերեսանի լինելու և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան ստ-իպված են համատարիմ մնալ այդ փաստաթղթին։
«Եթե հավատարիմ չմնան, մենք նրանց չենք ընդունի ՆԱՏՕ։ Թուրքիան, երբ իր դեմ վտ-անգ է առաջանում, անում է անհրաժեշտ ամեն ինչ և վերացնում այն»,-զգուշացրել է նա։
Հարցին, թե ինչ կլինի, եթե Ֆինլանդիան և Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն պատասխանել է.
«Մենք պայմանանագիր ունենք նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Նրանք պատրաստվում էին այդ ահաբ-եկիչներին քաշել 30 կիլոմետր հարավ, բայց չարեցին։ Վերջերս ահաբ-եկչական կառույցն ավելացրել է ոտն-ձգությունների թիվը Սիրիայի ներսում և նաև Սիրիայից դեպի մեր տարածքներ։ Մեր հարցերը ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք։ Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտ-անգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում է այն, ինչ պետք է ու վերացնում է»։