Իսրայելը պատրաստ է հարվ-ածել Իրանին՝ նրա միջուկային ծրագրի զարգացման պատճառով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Իրանն ամբողջ աշխարհի խնդիրն է, և ոչ միայն Իսրայել պետության մասնավոր խնդիրը։ Մենք պատրաստ ենք հարվածել ատոմը զսպելու համար»,- գործակալությունը մեջբերում է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի խոսքերը, որոնք նա ասել է ուղիղ եթերում։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հղում անելով իրանական այլախոհական խմբավորմանը հայտնել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավագ հրթ-իռային ինժեներ Սաիդ Թամարդար Մութլաքի սպա-նության մասին: Նրա մա-հվան մասին հայտնի է դարձել Իրանի ազգային կոնգրեսի հրապարակած զեկույցներից։ Խմբավորման տվյալներով՝ Իրանի իշխանությունները չեն ցանկացել, որ մա-հվան լուրը հրապարակվի։