Թուրք քաղաքական գործիչն ատ ելության քարոզ է արել հայերի դեմ

Թուրք քաղաքական գործիչների միջև հեռակա բանավ-եճ է ծավալվել 1937–1938թթ․ Դերսիմի կոտո-րածների ժամանակ դերսիմցիների առաջնորդի՝ ալևի-զազա Սեյիդ Ռըզայի արձանի ապամոնտաժման շուրջ։ Շուտով, սակայն, բանավ-եճը փոխել է իր առանցքը, թիրախավորվել են հայերը։ — «Է րմենիհшբեր»

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Հաղթանակ» կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղը (նկարում աջից առաջինը) Թվիթերի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ Թունջելիի նահանգում քան-դելու են Սեյիդ Ռըզայի արձանը և փոխարենը կանգնեցնելու են Դիյափ Աղայի արձանը։ Նա պնդել է, որ Սեյիդ Ռըզայի արձանը կանգնեցվել է « Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճնշմամբ։

Օզդաղին արձագանքել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ալի Քենանօղլուն (նկարում ձախից առաջինը)։

Քենանօղլուն նույնպես Թվիթերում գրառում է արել, որում մեջբերել է մա-հապատժի ենթարկվելիս Սեյիդ Ռըզայի արտասանած վերջին նախադասությունը՝ «Չեմ հպատակվել (բռց․ վիզ չեմ ծռել), դա էլ թող ձեր սրտին ցա-վ մնա»։ Նա, նկատի ունենալով Օզդաղին, հավելել է՝ «ահա այդ ցա-վը ներսից ուտում և մաշում է ձեզ»։

Պատգամավոր Օզդաղը, պատասխանելով Քենանօղլուին, թիրախավորել է հայերին։

«Պարո՛ն Ալի, հավատացած եղի՛ր, ընդհանրապես ց-ավ չի եղել։ Իմպերիալիզմի շների՝ այսպես կոչված չծռված վիզը մենք կո-տրեցինք և կկ-ոտրենք։ ԺԴԿ-ն հունական կամ բուլղարական ռաս-իստական կուսակցություններից ավելի շատ է Թուրքիային թշ-նամի կառույց։ Դրա բարձրագույն ղեկավարների մեծ մասը հայկական ծագում ունի։ Թշ-նամի է և պետք է դրան վերաբերվել որպես թշ-նամու»։

Ատելություն քարոզող Օզդաղի այս գրառումը բացասական արձագանքի է արժանացել Twitter-ի օգտատերերի շրջանում, ինչից հետո նա ստիպված է եղել հետքայլ անել։

Օզդաղը հայտարարել է, թե իրենց կուսակցության աջակիցների շարքում էլ հայեր կան, ուստի խնդիր են միայն նրանք, ովքեր հայ են, սակայն ներկայանում են որպես քուրդ կամ զազա։

Քենանօղլուն էլ, արձագանքելով Օզդաղի այս գրառմանը, նշել է․ «ԺԴԿ-ում և՛ հայը, և՛ քուրդը, և՛ ինձ նման թուրքը եղբայրական կյանքն ենք հյուսում։ ԺԴԿ-ում հայը հայը է և դա թաքցնելու անհրաժեշտություն չի ունենում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս