Ուկրաինան մեղ ադրել է Թուրքիային. « Անկարան «գո ղացված» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Անկարան «գո-ղացված» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից։

Այս մասին, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին և հետաքննել ենք դրանք: Հետաքննության արդյունքում մենք տեսանք, որ գնված հացահատիկը ռուսական է, բայց մենք նաև դեմ ենք միջազգային շուկայում «գողացված» ուկրաինական ապրանքների անօրինական վաճառքին և թույլ չենք տալիս դրանք վաճառել Թուրքիայում», — ասել է Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը իր հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի կողմից արտահանվող հացահատիկ գնող երկրների թվում է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս