Ռուսաստանը փորձում է համոզել Թուրքիային Սիրիայում ռազ մական գործողություններ չսկսել

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր օպերացիան։ Այս մասին գրում է ռուսական պետական լրատվամիջոցը , հղում անելով սիրիական գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևին։

«Խորհրդակցությունները շարունակվում են։ Երեկ բավականին ինտենսիվ շփումներ են եղել, մենք խոսել ենք գրեթե բոլոր պատվիրակությունների հետ՝ իրանական, թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, կենտրոնացած էր Սիրիայում ռազ-մական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրության վրա»,- ասել է Լավրենտիևը։

Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռ-նության դիմելու։

Այժմ, ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի հատուկ բանագնացը, կողմերը համաձայնեցնում են վերջնական հայտարարության պարամետրերը։ Բացի այդ, խորհրդակցություններ կանցկացվեն նաև դիտորդների՝ Լիբանանի, Իրաքի և Հորդանանի ներկայացուցիչների հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս