Չեխիան սառեցրել է ռուս օլիգարխների հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ակտիվները

Չեխիան սառեցրել է ռուս գործարարների և օլիգարխների հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ակտիվները , այս մասին Չեխիայի պետական ​​հեռուստատեսության եթերում հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

«Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ Չեխիայում սառեցվել է այն ռուս գործարարների ունեցվածքը, ովքեր կապված են Ռուսաստանի իշխանությունների հետ՝ որպես պատժամիջոցներ»,- ասել է վարչապետը՝ մանրամասնելով, որ առգրավված գույքի չափը գերազանցում է հարյուրավոր միլիոն դոլարները։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «հիմարություն» էր անվանել Արևմուտքի հաշվարկները՝ ազդելու Ռուսաստանի իշխանությունների վրա՝ ռուսական բիզնեսի դեմ պատժամիջոցներ կիրառելով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս