Ահաբ-եկչական խմբավորումները Սիրիայի Լաթաքիա նահամգի հայաշատ Քեսաբ ավանից հյուսիս գտնվող գյուղերից երկու հրթ-իռ են արձակել Քեսաբի վրա, ինչ հետևանքով արձանագրվել են աննկատ վն-ասներ։
Այս մասին տեղեկացնում է սիրիահայերի «Գանձասար» պարբերականի «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է, որ, ըստ պարբերականի թղթակցի՝ այդ ժամանկ Քեսաբի հրապարակի կենտրոնում տեղի ունեցել մի պետական միջոցառում։
Նշվում է, որ երկու հրթ-իռներն ընկել են մի լեռան վրա՝ նկատելի վն-աս չպատճառելով։
«ՍԱՆԱ հաղորդեց, որ քիչ առաջ ահաբեկչական խմբաւորումներ հիւսիսային գիւղերէն երկու հրթ-իռ արձակեցին Լաթաքիոյ նահանգի Քեսապ աւանին վրայ: Արձանագրուեցան նիւթական աննկատ վն-ասներ:
«Գանձասար»ի թղթակիցը յայտնեց, որ նոյն ժամերուն Քեսապի հրապարակին կեդրոնը տեղի կ՛ունենար պետական ձեռնարկ մը: Երկու հրթ-իռները ինկած են լերան մը վրայ, առանց նկատառելի վն-աս պատճառելու:» , — ասվում է հաղորդագրության մեջ: