Ալի Բաբաջան . «Վերջ եղավ ամենավատը .Թուրքիային սպասվում է մեծ ա ղետ…

Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, նախկին Թուրքիա փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան գտնվում է լիակատար սնանկացման եզրին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գործընկերը քննադատել է ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունը կուսակցության Անկարայի կենտրոնակայանում տեղի ունեցած ամենշաբաթյա գնահատման հանդիպման ժամանակ։

«Այսօր ես ուզում եմ ասել, որ մենք՝ որպես երկիր, սնանկության եզրին ենք և կոչ եմ անում կառավարությանը անհապաղ կատարել իր պարտականությունները: Ես մտահոգված եմ, որ մեր երկիրը դեֆոլտի առջև է կանգնած , սնանկության ռիսկը, հասել է աննախադեպ մակարդակի։ Մեր երեխաների ապագան վտ-անգված է: Մենք կանգնած ենք տնտեսական և ֆինանսական գոյատևման հարցի առաջ։ Թուրքիայի վարկային վարկանիշն ընկել է պատմության մեջ ամենավատ մակարդակին»։ , — ասել է նախկին փոխվարչապետը:

նախկին Թուրքիա փոխվարչապետ Ալի Բաբաջանը շարունակելով ասել է , թե ինչով է հղի Թուրքիայի համար հնարավոր դեֆոլտը:

«Սա նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարողանա վճարել ներկրվող բնական գազի և նավթի համար։ Սնանկությունը նշանակում է, որ տարրական կարիքները, ինչպիսիք են բենզինը և դիզվառելիքը, չեն բավարարելու: Սա սնանկություն է»,- հայտարարել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով, պետության ենթադրյալ սնանկությունը նշանակում է նաև «հոսանքի զանգվածային և երկարատև անջատումներ ամբողջ երկրում»։

«Պատկերացրեք, որ հոսանքն անջատվի տասը ժամով , կամ մի քանի օրով։ Սա է վտ-անգը։ Սնանկությունը նշանակում է ամբողջական տնտեսական և ֆինանսական կոլապս։ Սնանկություն նշանակում է քաոս:»,- ասել է Բաբաջանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս