Ֆրանսիան զգուշացնում է Էրդողանին . «Թուրքիան պետք է ընտրություն կատարի , կամ…

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը շատ կոշտ կերպով զգուշացրել է Թուրքիայի կառավարությանը, կապված վերջինիս դիրքորոշման հետ՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է: Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը դաշինք դրական ազդեցություն կունենա Եվրոպայի անվտանգության վրա։ Նրանք որոշակի ջանքեր գործադրեցին Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում։ Բայց Թուրքիան պետք է ընտրություն կատարի ՝ ցանկանո՞ւմ է ամրապնդել դաշինքը, թե՞ թուլացնել այնէ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է սկանդինավյան այդ երկու երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ ըստ Անկարայի՝ նրանք աջակցում են այն քրդական կառույցներին, որոնց թուրքական կողմը ահաբ-եկչական է որակում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս