Ջո Բայդենն Իսրայելում այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի Հայկական եկեղեցի

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը տեղեկացնում է , որ ՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Նշենք , որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Բայդենը երկու օր կանցկացնի Երուսաղեմում, կայցելի Հորդանան գետի Արևմտյան ափի վիճելի տարածքներ, որտեղ կհանդիպի Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ապա կմեկնի Սաուդյան Արաբիա՝ նրա ղեկավարության հետ բանակցությունների համար։ Սա Բայդենի առաջին այցն է Մերձավոր Արևելք որպես նախագահ։

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Բայդենը իսրայելցի գործընկերների հետ կքննարկի տարածաշրջանում կայունությունը պահպանելու, Իսրայելի ինտեգրումը միջազգային քաղաքականությանը Մերձավոր Արևելքում խորացնելու, Իրանի դիրքերի ամրապնդմանը դիմակայելու, ինչպես նաև Ուկրաինային և համատեղ ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելուն ուղղված հարցեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս