Ուկրաինայի նախագահական գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով, հակամարտության ընթացքում երկիրը թանկ է վճարում, քանի որ մա-րտերում ոչնչ-ացվում է երկրի ոսկու ֆոնդը։
«Ուկրաինան կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը չի պարտվել և դուրս բերել իր զո-րքերը մեր տարածքից» . Այս մասին բելառուսական պարբերականին տված հարցազրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան մեծ գին է վճարում լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, քանի որ մար-տերում ոչնչ-ացվում է երկրի ոսկե ֆոնդը։ Միաժամանակ Միխայիլ Պոդոլյակը վստահեցրել է, որ ուկրաինական բանակը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հանձնվել և դուրս բերել իր զո-րքերը։
Նախագահական գրասենյակի ղեկավարի խորհրդականը հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին, որպես լայնամասշտաբ պատերազմի կարգավորման մաս, առաջարկել է Մոսկվային, որպեսզի փետրվարի 23-ից Ռուսաստանի զի-նված ուժերը հետ քաշվեն դիրքեր, որից հետո կսկսվի բանակցային խաղաղ գործընթացը։