Էրդողան . «Պուտինի նկատմամբ արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքն անպատշաճ է»

Վլադիմիր Պուտինի նկատմամբ արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքն անպատշաճ է: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում դրական շարժ կա։ «1լnւրեր»

«Իհարկե, մեր միջև կան որոշ տարաձայնություններ, բայց դրանք չեն ազդում երկկողմ գործակցության վրա: Պետք է զարգացնենք Մոսկվայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման զարգացումներին, բոլոր կողմերին կոչ է արել կատարել հացահատիկային միջանցք ստեղծելու վերաբերյալ Ստամբուլում ստորագրված պայմանավորվածությունները:

«Մեր առաջնահերթությունն է նաև հր-ադադարի ապահովումը և արդար ու երկարաժամկետ խաղաղության կառուցումը»,- հավելել է Էրդողանը:

Անդրադառնալով հուլիսի 20-ին Իրաքի հյուսիսում գտնվող զբոսաշրջային կենտրոնի հրթ -իռաակոծությանը, որի համար իրաքյան կողմը մեղադրում է Անկարային, Էրդողանը հավատացրել է՝ հարձակումն ահաբ-եկիչների ձեռքի գործն է։ Էրդողանի խոսքով՝ նրանց նպատակն է ապակայունացնել Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս