Սիրիայի քրդական ուժերի ղեկավարներից Մազլում Աբդին հայտարարել է, որ Թուրքիայի հնարավոր ներխ-ուժումը Սիրիա՝ տարածաշրջանի դեմ հարձակում է ողջ Սիրիայի Արաբական Հանրապետության վրա:
Ըստ նրա նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան ներխ-ուժի Սիրիա պետք է աջակցեն քրդական ուժերին: SDF-ի հրամանատարը կիսվել է տեղեկություններով, որ անցյալ ամիս Թուրքիան և նրա վարձ-կանները 1360 հարձ-ակում են իրականացրել Սիրիայի հյուսիսի ուղղությամբ
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ռուսական փոքրաթիվ ուժեր տեղակայվել են Սիրիայի հյուսիսի այն շրջաններում, որի ուղղությամբ թուրքական բա-նակը կարող է հար-ձակվել:
Նա հիշեցրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը արդեն մի քանի անգամ զգուշացրել են Թուրքիային, որ վերջինս հետ կագնի Սիրիայում ռազ-մական գործողություն սկսելու մտադրությունից: