Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը . (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:

Մեծանուն արվեստագետ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում «Արամ Խաչատրյան» համերգասրահում : Աճյnւնը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, տեղեկացնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։

Աշխարհահռչակ դուդուկահարը վшխճшնվել է հուլիսի 6-ին՝ 92 տարեկան հասակում։

Ջիվան Գասպարյանը Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ էր, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։ Թողարկել է ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակ, նվագել է հազարավոր համերգներում, մասնակցել համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտության ստեղծմանը:

Արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության այլ պետական ու գերատեսչական պարգևներով, արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս