Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը փոխըմբռնման ստորագրեցին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում է Թվիթերում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:

Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին:

Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիության հետ առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս