Ղազախստանի նախագահը Պուտինի կողքին նստած հայտարարում է . «Ղազախստանը չի ճանաչի Լուգանսկը և Դոնեցկը» . (տեսանյութ)

Ղազախստանը դժվար թե ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) լիագումար նիստում։

Տոկաևն ասել է, որ դա «Դա անկեղծ պատասխան է այդ հարցին»: Նրա խոսքով, եթե ազգերի ինքնորոշման իրավունքը իրագործվի, ապա Երկրի վրա 193 պետության փոխարեն կլինեն ավելի քան 500 կամ 600 պետություններ։

«Իհարկե, քաոս է լինելու։ Այդ պատճառով մենք չենք ճանաչում ո՛չ Թայվանը, ո՛չ Կոսովոն, ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ Աբխազիան։ Եվ, ըստ ամենայնի, այս սկզբունքը կկիրառվի նաեւ քվազիպետական ​​տարածքների վրա, որոնք, մեր կարծիքով, Լուգանսկն ու Դոնեցկն են»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս