ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազ մագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվ տանգության հատկացումների ակտի լրացումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազ-մագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվ-տանգության հատկացումների ակտի լրացում: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Ընդունվել է 611-րդ լրացումը, որով կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել հայ ռազ-մագերիներին ու քաղաքացիական անձանց: Հեղինակը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ:

Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Քրիս Պապասի ու Գուս Բիլիրակիսի լրացումը, որով կոչ է արվում սահմանափակել ամերիկյան ռազ-մական Ֆ-16 կոր-ծանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաև լրացում , որով կոչ է արվում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Պահանջվել է , որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի , արդյո՞ք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վն-ասել Արցախում խաղաղության գործընթացին , և տրվի գնահատական 2020 թվականի նոյեմբերի հր-ադադարից մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակողական ուժի կիրառման և Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտ-նահարման վերաբերյալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս