Նոր լարվածություն Թուրքիա-Շվեդիա հարաբերություններում

Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ստոկհոլմում պատճառով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Պատճառը քրդամետ ակցիաներն են Շվեդիայի մայրաքաղաքում:

Նախորդ ամիս Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մադրիդում այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

Հայտարարությունը բաղկացած է 10 կետից: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

1.Ֆինլանդիան և Շվեդիան դա-տապարտում են բոլոր ահաբ-եկչական կազմակերպությունների կողմից Թուրքիայի դեմ իրականացված հարձ-ակումները։

2.Ֆինլանդիան և Շվեդիան պարտավորվում են կան-խել/խոչընդոտել Թուրքիայում ահաբ-եկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և բոլոր այլ «ահաբ-եկչական կազմակերպությունների» ու վերջիններիս հետ կապ ունեցող անձանց գործունեությունը:

3.Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ահաբ-եկչական կազմակերպությունների գործունեությունը կանխելու նպատակով որոշում են կայացրել մեծացնել եռակողմ համագործակցությունը:

4. Շվեդիան ու Ֆինլանդիան, հաշվի առնելով Թուրքիայի տրամադրած տեղեկատվությունը, ապացույցները և հետախ-ուզական տվյալները, արագացված կարգով քննության կառնեն ահաբ-եկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման պահանջները։

5. Ֆինլանդիան և Շվեդիան հետաքննություններ կսկսեն և կարգելեն PKK-ի և նրա բոլոր «մասնաճյուղերի» դրամահավաքներն ու մարդկանց հավաքագրումը։

6 Թուրքիան վերահաստատում է իր աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և իր աջակցությունն է հայտնում Մադրիդի գագաթնաժողովում Ֆինլանդիայի և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերին։

7. Որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ, Ֆինլանդիան ու Շվեդիան չեն աջակցելու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, PYD- ռազ-մական թև) և գյուլենական համայնքին, որոնք նույնպես Թուրքիայում ահաբ-եկչական են համարվում:

8. Շվեդիան հաստատում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի ահաբ-եկչական հանց -ագործությունների մասին նոր և ավելի արդյունավետ օրենքը, իսկ կառավարությունը ահաբ-եկչության դեմ պայքարի կանոնադրությունը կհամալրի:

9. Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հաստատում են, որ իրենց միջև այլևս չկա սեփական արտադրության զ-ենքի մատակարարման էմբարգո։

10. Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան պարտավորվում են պայքարել ապատեղեկատվության դեմ և կանխել այդ երկրների ներքին օրենսդրության չարաշահումն ահաբ-եկչական կազմակերպությունների օգտին կամ առաջխաղացման, ինչպես նաև Թուրքիայի դեմ բռ -նությունը խրախուսող գործունեության նպատակով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս