Զելենսկի . «Աշխարհում բոլորի համար պարզ է, որ Ուկրաինան հաղթելու է»

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պա-տերազմի ընթացքում կորցրել է առնվազն 35 հազար մարդ, և այդ կորուստները կարող են ավելի մեծ լինել։ Այս մասին հուլիսի 3-ի արդյունքներով տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նրանք կորցրել են ավելի քան 35 հազար սպա-նված զի-նվոր, և սա դեռ մոտավոր գնահատական ​​է։ Իսկ ինչի՞ համար է այդ ամենը։ Որպեսզի խելագար քարոզիչները իրենց եթերում ինչ-որ տեղ ավե-րակների վրա ցույց տան ռուսական կամ խորհրդային դրոշը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ «այլ պատասխան պարզապես չկա»։

«Աշխարհում բոլորի համար, և, վստահ եմ, բուն Ռուսաստանում բոլոր խելացի մարդկանց համար պարզ է, որ Ուկրաինան հաղթելու է։ Դա պարզապես ժամանակի հարց է: Սա, ցավոք սրտի, այն կորուստների հարցն է, որ կրում ենք մենք՝ առաջին հերթին մարդկային։ Սա ժամանակակից զ-ենքի հարց է, որը մենք պետք է ստանանք և անպայման կստանանք»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ներխուժման հետ կապված՝ ռուսական տնտեսությունը «վերջին 50 տարվա ամենամեծ ճգն-աժամի մեջ է հայտնվել»։

«Աշխարհը հրաժարվում է Ռուսաստանի հետ հարաբերություններից»,- ասել է Զելենսկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս