Թուրքիայի Մուղլայի Դատչայի շրջանում երեկվանից բռ-նկված հր-դեհները դուրս են գալիս վերահսկողությունից դառնալով կոր-ծանարար: Հաղորդվել է, որ հր-դեհը կարճ ժամանակում տարածվել է քամու ազդեցության պատճառով։
Մուղլայի նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ չպարզված պատճառով բռ-նկված անտառային հր-դեհն ուժեղացել է ուժեղ քամու հետևանքով :Տարածաշրջան են ուղղվել մեծ թվով օդային և ցամաքային բրիգադներ։ Թիմերի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հարակից բնակավայրերը հր-դեհից պաշտպանելու համար։
«Դեռևս չպարզված պատճառով հր-դեհ է բռնկվել Դատչայի շրջանի անտառային հսկա տարածքներում։ Բո-ցերը կարճ ժամանակում տարածվել են քամու ազդեցությամբ։ Ծանուցումից հետո Մուղլայի անտառտնտեսության տարածաշրջանային տնօրինությունը հրշեջներ է ուղարկել շրջան։Հր-դեհը հսկողության տակ առնելու ուղղությամբ միջամտում են թե օդից և թե ցամաքից։» , — ասվում է հաղորդագրության մեջ:
Դատչա-Մեսուդիէ մայրուղին հր-դեհի պատճառով փակվել է երթեւեկութեան համար։ Դյոշեմե բնակավայրի որոշ տներ տարհ-անվել են:
Հր-շեջ մեքենան, որը պատրաստվում էր մասնակցել մարման աշխատանքներին, շրջվել է. Հայտնի է դարձել, որ տու-ժած հրշ-եջների վիճակը ծանր է։