Էրդողանը առիթ է ման գալիս Հունաստանի վրա հարձակվելու համար

Էրդողանը գտնում է , որ Հունաստանը խախտել է Լոզանի պայմանագիրը և պետք է պատասխան տա : Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Լոզանի պայմանագիրը սահմանեց մեր ցամաքային սահմանները, ապահովեց Հունաստանում մնացած թուրքական փոքրամասնության իրավունքները, հաստատեց մեր ափերի մոտ գտնվող հունական կղզիների ոչ ռազ-մական կարգավիճակը։

Թուրքիան ուշադրությամբ հետեւել է Լոզանի պայմանագրի իրականացմանը դրա ստորագրումից անցած 99 տարիների ընթացքում։ Սակայն վերջին շրջանում Հունաստանը խախտում է պայմանագրով նախատեսված պայմանները, մասնավորապես՝ թուրքական փոքրամասնության իրավունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս