Արբանյակը գտնվում է 500-ից 550 կիլոմետր բարձրությունների վրա և մեր մոլորակի ուղեծրում մնալու է առնվազն 4 տարի:
Մինչև արբանյակի վերջնական աշխատանքային վիճակի գալը դրա կառավարմամբ զբաղվելու է արբանյակը պատրաստած իսպանական Satlantis ընկերությունը, ինչից հետո կառավարումն ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստանին:
Արբանյակի վերջնական աշխատանքային վիճակի գալը կարող է տևել ամիսներ (հավանաբար` մինչև տարեվերջ):
Այս հզորության արբանյակն առավել նպատակահարմար է օգտագործել շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսական և այլ ոլորտներում, սակայն այն ունակ է լուծել նաև ռազմավարա-հետախուզական խնդիրներ:
Դրա կողմից արված պատկերները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և որևէ երկրի կամ կազմակերպության ձեռքում չեն կարող հայտնվել:
Ոչ պաշտոնական տվյալներով արբանյակի պատրաստման և Երկրի ուղեծիր դուրս բերման համար ծախսվել է շուրջ 5 միլիոն դոլար:
Եվ վերջում
Ամենայն հավանականությամբ Հայաստանը մոտ ապագայում ձեռք է բերելու նմանատիպ ևս մեկ արբանյակ
Այսքանը
Չմոռանանք ասել, որ այս բոլոր տվյալները վերցրել ենք ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի` Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցից Իսկ լուսանկարում SpaceX ընկերության Falcon 9 հրթիռն է` Հայաստանի առաջին արբանյակը տիեզերք տանելիս — «Տիեզերք»
Նշենք , որ երեկ Հայաստանն ու Չինաստանը արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցմամ մասին հուշագիր ստորագրեցին:
Հիշեցնենք , որ 2022 թվականի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթ-իռnվ թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։