Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին

Երեկ գիշեր տեղի ունեցավ առցանց անցկացվող Aimchess US Rapid արագ շախմատի մրցաշաը , որտեղ կայացավ քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները , որին մասնակցում էր նաև Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը:

Արոնյանը 3:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Նույն զույգի հանդիպման 2-րդ պարտիայում Արոնյանը պարտություն կրեց: Իսկ ահա 3-րդ և 4-րդ պարտիաներում Լևոն Արոնյանը վստահ հաղթանակներ տարավ:

Այսօր կկայանա երկրորդ մրցամարտը: Կիսաեզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանը 4 հնարավորից նվազագույնը պետք է վաստակի 2 միավոր, հակառակ դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս