ԱՄՆ-ը նոր տեղեկություններ է հայտնել Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու հնարավոր գործարքի մասին

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը կարող է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, որոնք ռուսական բան-ակը կարող է օգտագործել Ուկրաինայի պատ-երազմում։ Այդ մասին գրում են ամերիկյան հեղինակավոր պարբերականները։

«Անցյալ շաբաթ Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը հարյուրավոր զի-նված և անզեն հետախ-ուզական անօդաչուներ է ուզում Իրանից՝ Ուկրաինայի պատ-երազմում օգտագործելու համար, արտացոլում է Մոսկվայի անհրաժեշտությունը՝ լրացնելու մար-տադաշտում առաջացած կարևոր բացը և գտնելու կարևոր մար-տական ​​տեխնոլոգիաների երկարաժամկետ մատակարար:»,–գրում է ամերիկյան թերթը։

Որոշ աղբյուրներ ասում են, որ Իրանը պատրաստվում է տրամադրել մինչև 300 անօդաչու թռչող սարք և այս ամիս կսկսի ռուսներին պատրաստել դրանք օգտագործելու համար:

Մոսկվայի համար հր-ատապությունը կայանում է նաև նրանում, որ անօդաչու թռչող սարքերն օգնում են պայքարել ամերիկյան MLRS-ի դեմ, որոնք սկսել են ժամանել Ուկրաինա։ Թերթի տվյալներով՝ Ուկրաինային արդեն հաջողվել է այդ համակարգերի օգնությամբ ոչնչ-ացնել Ռուսաստանի Դաշնության մոտ երկու տասնյակ պահեստներ ու հրամանատարական կետեր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս