Ուկրաինայում պատերազմի առաջին 100 օրվա ընթացքում Ռուսաստանը 98 միլիարդ դոլար է վաստակել հանածո վառ-ելիքի արտահանմամբ, այս մասին հայտնում է Էներգետիկայի հետազոտությունների կենտրոնը։
«Ռուսաստանը 98 միլիարդ եվրոյի եկամուտ է ստացել հանածո վառելիքի արտահանումից Ուկրաինա ներխ-ուժումից հետո առաջին 100 օրվա ընթացքում: ԵՄ-ն ներմուծել է այս ծավալի 61%-ը՝ մոտ 57 մլրդ եվրո։
Կենտրոնի տվյալներով՝ խոշորագույն ներկրողներ են դարձել Չինաստանը, Գերմանիան և Իտալիան։
«Սարսափելի թվեր են: Պետք է դադարեցնել ռուսական ռազ-մական մեքենայի հովանավորությունը: Պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, գազի էմբարգոն, բոլոր ռուսական բանկերի և էլիտաների նկատմամբ սահմանափակումները, երկրորդական պատժամիջոցները՝ սա պետք է լինի ընդհանուր նպատակ»,- մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։