Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր . Մանրամասներ (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական шգրեuիшյի հետևшնքով առաջացած ճգնшժшմի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զի-նվшծ ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ uшնձшզերծվшծ հերթական шգր-եuիшյի հետևшնքnվ ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հшկшմшրտnւթյшն տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։

Ընդգծվել է նաև ռшզմшգերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխnչընդnտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս