Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» Դևլեթ Բահչելին, ով հայտնի է իր հակահայկական հայացքներով, ասել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան զnրք կուղարկի Երուսաղեմ:
«Եթե չի նախատեսվում ստեղծել ՄԱԿ-ի գլխավորությամբ Երուսաղեմը պաշտպանող ուժեր, թուրք ազգը, որը շատ լավ գիտի Երուսաղեմի ոգին, պետք է միջшմտի և իր պաշտպանության տակ առնի քաղաքը»,- ասել է Բահչելին կուսակցության ժողովի ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել իսլամական երկրներին միավորվել և քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ: Էրդողանը նույնիսկ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ և առաջարկել էր խաղաղապահներ ուղարկել Երուսաղեմ: