Ռուսաստանը մտադիր չէր միջուկային հшրձшկում սկսել Կիևի վրա և մայիսի 9-ին հայտարարել զանգվածային մոբիլիզացիա, այդ ամբողջ խոսակցությունը Կրեմլի կողմից ներշնչված մանիպուլյացիա էր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Վերջինս վստահ է , որ ամեն ինչին պետք չէ հավատալ։
«Ամբողջ աշխարհը նստած մտածում է, թե ինչ կանի Կրեմլը կօգտագործի՞, թե՞ չի օգտագործի միջուկային զ-ենք: Պուտինի քարոզչությունը ուղղակի մանիպուլյացիայի մեջ է դրել բոլորին ,- ընդգծել է Արեստովիչը:- Ինչպե՞ս է դա արվում:
Ռուս ընդդիմադիրներից մեկը ասում է . «Հիմա ես ձեզ կխոստովանեմ այն, ինչի համար ինձ և իմ ընտանիքին կարող են մшհապատժի ենթարկել։ Սարսափելի գաղտնիք՝ Հաղթանակի օրը Պուտինը կհայտարարի ամբողջական մոբիլիզացիա: Կզ-ինեն 750.000 հոգու, կնետեն Կիևի վրա, և Կիևը այդ պահին մոխիր կդառնա, որովհետև նաև միջուկային հարված կհասցվի» , իսկ հետո աշխարհահռչակ որոշ լրատվամիջոցներ կրկնում են նույն բանը , և տպավորություն է ստեղծվում, որ դա ճիշտ է։
Ավելին, ըստ Արեստովիչի, գործի մեջ ներառված է արևմտյան հետախnւզnւթյnւնը, որը լրագրողները հարցնում են՝ հնարավո՞ր է միջուկային զ-ենք կիրառել։ Նա հաստատում է, որ սա շատ իրական սցենար է։ Հետո լրատվամիջոցների վերնագրերում հայտնվում է «ամերիկյան հետախ-nւզnւթյnւնը հաստատել է» արտահայտությունը։