ԱՄՆ-ը հեռանում է Եփրատ գետից արեւելք գտնվող սիրիական շրջաններից, ինչը Աստանայի գործընթացի հետեւանքներից է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ հենց ԱՄՆ-ն է «սնուցել» ահաբ-եկիչներին հարեւան երկրի այս շրջանում։
Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբ-եկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվ-տանգության սպա-ռնալիքը։
«Անկարան չի խաբվի Սիրիայի հյուսիսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դրոշների ծածանմամբ թուրքական բա-նակին մոլորեցնելու ահաբ-եկիչների փորձերին։ Այս հնարքները չեն աշխատի»,- վստահեցրել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Անկարան աջակցություն է ակնկալում Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբ-եկչական գործողություն իրականացնելու հարցում։
«Աստանայի գործընթացի մասնակիցներն ասում են, որ Ամերիկան պետք է հեռանա Եփրատի արևելքից։ Արդյունքները արտացոլում են Թուրքիայի ակնկալիքները»,- ասել է Թուրքիայի նախագահը։