Լավրով . «Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանում իր գործընկերոջ ՝ Արարարտ Միրզոյանի հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց , որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը նշել է, որ «սա նույնպես նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը»։

«Մենք ողջունում ենք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սա նույնպես պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը»,- ասաց Ռուսաստանի Դաշնության նախարար Սերգեյ Լավրովը:

Նշենք , որ Ռուսաստանի արտգործնախարարը երեկ է ժամանել Երևան Անկարայից, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակցի հետ:

Բացի հայ գործընկերոջ հետ հանդիպումից, նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս